Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բուսակերությունը և հոգեկան առողջությունը. news.am

Բուսակերությունը և հոգեկան առողջությունը. news.am

Բուսակերությունը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների զարգացման հետ, ինչպիսիք եք դեպրեսիան, խուճապի նոպաները եւ սեւեռուն-հարկադրական պահվածքը: Այդ մասին տեղեկացնում է Women's Health-ը` վկայակոչելով գերմանական եւ ավստրալական գիտական հետազոտությունները: 

Կենդանական սպիտակուցների բացակայությունը բացասաբար է ազդում մարդու հոգեկանի վրա, պնդում են մասնագետները: Ամսագիրը պատմում է 35 տարեկան հիվանդի պատմությունը, ով բուսակերության սննդակարգի պատճառով քիչ էր մնում` ինքնասպան լիներ, որովհետեւ տառապում էր տագնապային վիճակից: Սակայն, երբ նրա սննդակարգին միս են ավելացրել, կնոջ հոգեկան սթրեսի մակարդակն ապշեցուցիչ կերպով նվազել է:

Փորձագետները ենթադրում են, որ շուտով ամենաօգտակարը կհամարվի «քարանձավների մարդու սննդակարգը»: Սակայն դա բոլորովին էլ հիմնված չէ բացառապես սպիտակուցների վրա: Սնվելու այդ եղանակը ենթադրում է մսի եւ բանջարեղենի օգտագործում եւ բացառում է ցանկացած վերամշակված մթերքի, ալկոհոլի, շաքարի օգտագործումը:

Բուսակերությունը վերջերս ավելի ու ավելի ժողովրդականություն է վայելում, հատկապես ԱՀԿ-ի հայտարարությունից հետո այն մասին, որ միսը քաղցկեղածին է: ԱՄՆ-ում արդեն ավելի քան 7 միլիոն բուսակեր կա, եւ նրանց թիվը տարեցտարի աճում է: Համարվում է, որ բուսական սնունդն ամրապնդում է իմունիտետը, դանդաղեցնում ծերացումը, պաշտպանում է սրտի հիվանդություններից, շաքարախտից, քաղցկեղից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.okbody.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ